Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Խելք, որի վրա վաղու՜ց ձյուն է նստել

Խելք, որի վրա վաղու՜ց ձյուն է նստել
13.02.2026 | 12:16

Մարդ կա, որին թվում է՝ եթե ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում, ուրեմն և ամենախելոքն է։ Եվ խոսու՜մ է, խոսու՜մ...

Բերանն ավտոմատ բացվում` փակվում է, բացվում` փակվում է։

Ոնց որ բերանով մտածելիս լինի։

Վերջ ի վերջո, Երվանդ Օտյանն ասում է.

«Լռությունն էլ մի բան է, քիչ կխոսես, քիչ հիմարություն դուս կտաս»։

Իսկ նա խոսու՜մ է, խոսու՜մ է, խոսու՜մ...

Ոչխարի կղկղանք ու կտիտ է, որ սփռվում է մարգարեության առջև...

- Խելքիդ ձին գա,- կասեր Սոնա Բաբոս։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հ.Գ.

Շատախոսը ստով է ապրում,

Քչախոսը` գործով։

11.02.2026թ.

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ